Կարևոր իրադարձություններ

Բույսերի վիճակի մասին կարելի է դատել նրանց տերևներից

20 Հոկտեմբեր, 2015 19:16
Բույսերի վիճակի մասին կարելի է դատել նրանց տերևներից

Goodhouse.ru-ի փոխանցմամբ՝ բույսերն ունակ չեն խոսելու, սակայն դա չի նշանակում, որ նրանք ոչինչ ասել չեն կարող։ Բույսերի վիճակի մասին կարելի է դատել նրանց տերևներից: Օրինակ՝ դարչնագույն ու չոր տերևները վկայում են, որ բույսը ծարավ է, և եթե դուք ցանկանում եք, որ դրանք վերստին կանաչ գույն ստանան, ապա ջրեք այն, բայց ոչ չափազանց շատ։

Կամ էլ եթե տերևները պակասել են, դադարել են թարմանալ, ապա դա նշանակում է, որ բույսը բավականաչափ սնունդ չի ստանում։ Պետք է խոնավացնել հողը, և նոր, թարմ տերևներն իրենց սպասել չեն տա։ Այստեղ նույնպես խնդիրը ծարավն է։

Եթե տերևների ծայրերը սկսել են դեղնել, ապա դրա պատճառը չափազանց շատ ջրելն է։ Պետք է նվազեցնել, բայց ոչ դադարեցնել ջրի քանակը, և ամեն ինչ կընկնի իր տեղը։ Ջրի ավելցուկը նաև պատճառ է դառնում տերևների դեֆորմացման։ Ջրի ավելցուկը ջրի պակասի նման վտանգավոր է սենյակային բույսերի համար։ Անհրաժեշտ է իրականացնել ջրահեռացման աշխատանքներ։

Տերևների խունացած լինելը, բույսի գունատվելը վկայում են, որ բույսը քաղցած է։ Փորձեք թարմացնել հողը՝ հավելելով պարարտանյութեր։ Կարող եք նաև ծաղիկը տեղափոխել ավելի մեծ անոթի մեջ։

Եթե բույսի տերևները թեքվել են մի ուղղությամբ, դա նշանակում է, որ քիչ են արեգակի ճառագայթները։ Պետք է այնպես անել, որ բույսի վրա ավելի շատ ճառագայթներ ընկնեն, և որոշ ժամանակ անց տերևները կվերականգնեն նախկին տեսքը։

gallery-1439490653-yellow-1.jpg

gallery-1439490819-misshapen.jpg

gallery-1439490922-pale-1.jpg

gallery-1439491057-leaning.jpg

gallery-1439490386-crunchy-1.jpg

gallery-1439490533-absent.jpg

 

Լրահոս

Դիտել ավելին