Կարևոր իրադարձություններ

Գյումրեցին սպառնացել էր պայթեցնել «Ֆ-1» տիպի նռնակը (տեսանյութ)

16 Մայիս, 2023 15:13
Գյումրեցին սպառնացել էր պայթեցնել «Ֆ-1» տիպի նռնակը (տեսանյութ)

Մայիսի 13-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել գյումրեցի 73-ամյա մի կին և հայտնել, որ հարևանն ընդհանուր բակում սպառնում է պայթեցնել ձեռքի նռնակը:

Հաղորդումն անհապաղ փոխանցվել է ոստիկության Կումայրիի բաժին։
Մյասնիկյան փողոցի նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել:

Ոստիկանները տներից մեկի դռան մոտ նկատել են 52-ամյա տանտիրոջը: Նա սպառնում էր պայթեցնել «Ֆ-1» տիպի պայթուցիչով նռնակը՝ պահանջելով, որ կինն ու որդին տեսակցեն իրեն: Իրավապահներն անմիջապես սահմանազատել են նշված վայրը և ձեռնարկել համապատախան միջոցառումներ։
Ոստիկանության Կումայրիի բաժնի ղեկավարության բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը զինաթափվել է: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժին:

Գյումրեցի 52-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հանգամանքները պարզվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին