Լիտվայի Կաունաս քաղաքում ավարտվել է ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի գավաթի մրցաշարը: Մրցաշարին մասնակցել են 16 երկրների 178 ձյուդոյիստներ: Հայաստանի երիտասարդների հավաքականը՝ ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ, մասնակցել է 5 մարզիկով, որոնք բոլորն էլ նվաճել են մեդալներ։
60 կգ քաշային Աշիկ Անդրեյանը նվաճել է արծաթե մեդալ։ Նույն կարգում Վահե Աղասյանը դարձել է բրոնզե մեդալակիր, 66 կգ Մեսրոպ Նիկոյանը նվաճել է արծաթե մեդալ, 73 կգ քաշայյին Արտակ Թորոսյանև և 90 կգ քաշային Գոռ Կարապետյանը նվաճել են բրոնզե մեդալներ։