Կարևոր իրադարձություններ

Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Երևանի Վ. Բելինսկու անվան թիվ 38 հիմնական դպրոցում

15 Մայիս, 2023 20:43
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Երևանի Վ. Բելինսկու անվան թիվ 38 հիմնական դպրոցում

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մայիսի 11-ին «Երևանի Վ. Բելինսկու անվան հ. 38 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվել է «Անձնակազմի և աշակերտների տարհանման կազմակերպումը երկրաշարժի ժամանակ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Ուսումնավարժության նպատակն էր՝ ստուգել կազմավորումների անձնակազմի գիտելիքները երկրաշարժի ժամանակ, ուսումնասիրել և կատարելագործել, կազմավորումների գործնական ունակությունները, բարձրացնել պատրաստվածության մակարդակը երկրաշարժի դեպքում:
Ուսումնավարժությանը ներգրավված էին «Երևանի Վ. Բելինսկու անվան հ. 38 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմը, փրկարարական, հակահրդեհային, կապի և ազդարարման, առաջին օգնության ցուցաբերման, հասարակական կարգի պահպանման կազմավորումները և տարհանման խումբը:
Հատուկ տակտիկական ուսումնավարժությունն անցկացվեց 1 փուլով, որի ընթացքում ակտիվ մասնակցություն ունեցան բոլոր կազմավորումները:
Կազմավորումները և անձնակազմը երկրաշարժի ժամանակ արագ կողմնորոշվեցին և տարհանվեցին անվտանգ տարածք:
Փրկարարական կազմավորումը շենքից դուրս բերեց պայմանական տուժածներին և հանձնեց առաջին օգնության կազմավորմանը: Հակահրդեհային կազմավորումը իրականացրեց հրդեհաշիջում: Իրականացվեց ակտիվ փոխհամագործակցություն։
Հասարակական կարգի պահպանման գործողություններում նկատվեցին թերություններ, որոնց շտկման ուղղությամբ տրվեցին մի շարք հանձնարարականներ։

Ընդհանուր առմամբ հատուկ տակտիկական ուսումնավարժությունը գնահատվեց «լավ»:

ՀՏՈՒ-ին ներկա էին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետ Գ. Մովսիսյանը և ՓԾ ԵՓՎ ԲՊ բաժնի ավագ մասնագետ Ո. Մելքումյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին