Կարևոր իրադարձություններ

Հայկասար և Նահապետավան բնակավայրերի երեխաներն այսուհետ վաղ ուսումնառություն ստանալու հնարավորություն կունենան. ՅՈՒՆԻՍԵՖ

15 Մայիս, 2023 19:38
Հայկասար և Նահապետավան բնակավայրերի երեխաներն այսուհետ վաղ ուսումնառություն ստանալու հնարավորություն կունենան. ՅՈՒՆԻՍԵՖ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Շիրակի մարզում հիմնել է երկու նախադպրոցական ծառայություն: Հայկասար և Նահապետավան բնակավայրերի երեխաներն այսուհետ վաղ ուսումնառություն ստանալու հնարավորություն կունենան:

Ընտանիքի միջազգային օրը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Շիրակի մարզային իշխանությունների և Եվրոպական միության ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ազգային դեսպանն այցելել են Արթիկ խոշորացված համայնք՝ պաշտոնապես բացելու 2 այլընտրանքային նախակրթարան։ Այսօր Նահապետավանի 13 և Հայկասարի 11 երեխաներն արդեն իսկ կարող են վաղ ուսումնառության ստանալ:

Կենտրոնները ստեղծվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի, կառավարության և համայնքների ղեկավարության միջև համագործակցության արդյունքում՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Դրանք վերանորոգվել են, համալրվել նոր ուսումնական նյութերով, խաղալիքներով, գրքերով և խաղերով: Ջեռուցման, շահագործման և պահպանման ծախսերը նվազեցնելու նպատակով տեղադրվել են նաև արևային մարտկոցներ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցելով «Քայլ առ քայլ» հիմնադրամի հետ՝ ապահովել է ուսուցիչների վերապատրաստումը՝ ծանոթացնելով նրանց փոքր երեխաների հետ աշխատելու նոր մեթոդներին՝ հատկապես խառը տարիքային խմբերում:

Ողջունելով հյուրերին՝ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն ընդգծեց, որ ծնողավարությունն աշխարհում ամենակարևոր և ամենադժվար աշխատանքն է։ «Ծնողները աջակցության կարիք ունեն հաջողության հասնելու համար. նրանց պետք է հասանելի լինեն տարբեր ծառայություններ, այդ թվում՝ իրենց փոքրիկներին նախադպրոցական կրթություն տալու հնարավորություն: Փոքր բնակավայրերում այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների հիմնադրմամբ՝ մենք հույս ունենք աջակցել ծնողներին, իսկ երեխաներին տրամադրել ապահով մի վայր, որտեղ նրանք կսովորեն կյանքի համար անհրաժեշտ հմտություններ», - հավելել է նա:

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է համայնքին և գործընկերներին: «Այս միջոցառումը վկայում է այն մասին, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության քաղաքականությանը զուգընթաց աջակցում է մեզ` իրականացնելու այն ծրագրերը, որոնք ռազմավարական կարևոր նշանակություն ունեն։ Շուրջ 200 բնակավայր ունենք, որտեղ նախադպրոցական հաստատություն չկա, և տարբեր ծրագրեր ենք իրականացնում՝ լրացնելու այդ բացը։ Այլընտրանքային հաստատության մոդելը որոշ համայնքների համար լավագույն լուծումն է, ինչի շնորհիվ, օրինակ Հայկասարում, այսուհետ բոլոր երեխաները դպրոց ոտք կդնեն՝ դպրոցի համար անհրաժեշտ պատրաստվածությունն ունենալով, և դպրոցում ուսումնառությունը կլինի ավելի արդյունավետ», - ասել է Արաքսիա Սվաջյանը։

Բացման արարողություններին ներկա էր նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը: Նա մասնավորապես նշեց. «Որպես երկու երեխաների հայր՝ ես անձամբ գիտեմ, թե որքան օգտակար է վաղ ուսումնառությունը երեխաների համար. փոքրիկները սովորում են շփվել, զիջել, հերթ պահել, հաղորդակցվել, անկախ լինել: Որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան՝ կօգտագործեմ իմ ձայնը, հարթակները և կարողությունը՝ պաշտպանելու երեխայի իրավունքները և աջակցելու Հայաստանում յուրաքանչյուր աղջկա և տղայի զարգացմանը»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Եղիազար Դավթյանն ընդգծեց, որ ընտանիքներն ու համայնքները պետք է ներգրավվեն այս գործընթացում, քանի որ նրանք են օգնում երեխայի կրթությանը տանը և առաջ մղում որակյալ ծառայությունների պահանջարկը, որ կարող է օգնել իրենց երեխայի համար լավագույն սկիզբ ապահովել:

Ընդհանուր առմամբ, ԵՄ ֆինանսական աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը 2022 թվականին ստեղծել է 13 նմանատիպ կենտրոն, և բացի այս երկուսից, մինչև 2023 թվականի ավարտը Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի փոքր բնակավայրերում կբացվեն ևս 10 նմանատիպ կենտրոններ: Արդյունքում՝ հեռավոր համայնքներում ավելի քան 670 երեխայի հասանելի կլինի վաղ ուսումնառությունը:

«Կրթությունը սկսվում է վաղ մանկությունից: Նախադպրոցական հաստատությունը ամուր հիմք է ստեղծում ապագա ուսուցման համար: Այն խթանում է սոցիալական փոխազդեցությունը, համագործակցությունը և կարեկցանքը: Այն ապահովում է անվտանգ միջավայր և օգնում է երեխաներին դառնալ ինքնավստահ՝ նախապատրասելով երեխաներին դպրոցին: Կրթությունը համատեղ աշխատանք է մանկավարժների, ծնողների և համայնքի միջև: Յուրաքանչյուր ոք ունի իր դերը, պատասխանատվությունը, և այս բոլոր հավելյալ արժեքների համահունչությունն է, որ կերտում է մեր երիտասարդությանը և ապագա մեծահասակներին: Այս երեխաներն են ապագա քաղաքացիները և նրանք են Հայաստանի ապագան»,- ամփոփեց Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլը:

Լրահոս

Դիտել ավելին