Կարևոր իրադարձություններ

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկները շարունակում են իրենց լավագույնս դրսևորել

08 Մայիս, 2023 18:48
Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկները շարունակում են իրենց լավագույնս դրսևորել

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը գրում է.

«Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը 92 կգ քաշայինների 1/8 եզրափակչում այսօր մենամարտել է իրանցի Պուրիա Ամիրիի հետ և 5:0 հաշվով հաղթանակ է տարել՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ: Եվս մեկ հաղթանակ տանելու դեպքում Մանասյանը կապահովի առնվազն բրոնզե մեդալ:

Հայ բռնցքամարտիկների մրցելույթներին մրցավայրից հետևում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը»
 

Լրահոս

Դիտել ավելին