Կարևոր իրադարձություններ

Լարսում ժամանակ առ ժամանակ որոշակի դժվարություններ են առաջանում

03 Մայիս, 2023 19:46
Լարսում ժամանակ առ ժամանակ որոշակի դժվարություններ են առաջանում

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվել է Վրաստանի տարածքում մնացած գյուղմթերքներով, հեղուկ գազով բեռնված հազարավոր բեռնատարների ճակատագրով: Վերջինս ասել է՝ խնդիրը կապված է Վերին Լարսի անցակետի թողունակության հետ:

Վահան Քերոբյանը պատասխանել է՝ նշել՝ ժամանակ առ ժամանակ որոշակի դժվարություններ են առաջանում Լարսի անցակետում, տեղեկացրել է, որ եթե մեկ տարի առաջ Լարսի անցակետում յուրաքանչյուր ուղղությամբ երեք ճանապարհ կար, ներկայում գործում է 11 ճանապարհ:

«Այսօր վիճակը շտկված է, և օրական մոտավորապես 250-300 հայկական բեռնատար է անցնում: Հույս ունեմ, որ մինչև շաբաթվա վերջ հերթը կվերանա»:

 

Լրահոս

Դիտել ավելին