Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է հանցագործության 86 դեպք

30 Ապրիլ, 2024 12:37
Բացահայտվել է հանցագործության 86 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 29-ից 30-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 86 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 9, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և ֆիզիկական ներգործության՝ 8-ական, հոգեկան ներգործության ու խարդախության՝ 6-ական, թմրամիջոցի հայտնաբերման և սառը զենքի հայտնաբերման՝ 5-ական, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու՝ 3, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության ու բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու՝ 2-ական, սպանության, շորթման, ահաբեկչության, կաշառակերության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու, առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելու, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելու և ներկայացնելու, անառակաբարո արարք կատարելու, անձին ապօրինի ազատությունից զրկելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր ձևափոխելու, անօրինական միգրացիայի կազմակերպման, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, առողջությանը թեթև վնաս պատճառելու և անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

 

Լրահոս

Դիտել ավելին