Կարևոր իրադարձություններ

Հակակոռուպցիոն ռազմավարության մշակման աշխատանքային խմբի հերթական նիստ

03 Մայիս, 2023 19:20
Հակակոռուպցիոն ռազմավարության մշակման աշխատանքային խմբի հերթական նիստ

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են.

«Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի նախագահությամբ անցկացվել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026թթ. միջոցառումների ծրագրի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի 4-րդ հանդիպումը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է քննարկման առարկա օրակարգային հարցերը։ Նիստի ընթացքում խոսվել է գործարար ոլորտում կոռուպցիայի կանխարգելման և դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի առաջարկությունները։ Աշխատանքային խմբի անդամները և ոլորտային փորձագետները ներկայացրել են իրենց առաջարկությունները և դիրքորոշումները։

Աշխատանքային խմբի կողմից ուրվագծվել են քննարկված հարցերի շուրջ իրականացվելիք հետագա աշխատանքները»:

 

Լրահոս

Դիտել ավելին