Կարևոր իրադարձություններ

Պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպել է Էկոնոմիկայի փոխնախարարը

03 Մայիս, 2023 18:35
Պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպել է Էկոնոմիկայի փոխնախարարը

Էկոնոմիկայի փոխնախարարը Արման Խոջոյանը հանդիպում է ունեցել պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Նշում է, որ Հանդիպման նպատակն էր քննարկել արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում արտադրվող ապրանքների գների բարձրացման և հայկական արտադրանքի մրցունակության խնդիրները։

Խոջոյանը ներկաներին տեղեկացրել է, որ հարցի համակողմանի ուսումնասիրումից հետո կքննարկվեն նաև Կառավարության կողմից ոլորտին աջակցելու հնարավոր գործիքները։

Անդրադարձ է կատարվել առաջիկա մթերումների ընթացքում կանխատեսվող հնարավոր խնդիրների լուծումներին, ապրանքների ինքնարժեքի և լոգիստիկ հարցերին։

 

Լրահոս

Դիտել ավելին