Կարևոր իրադարձություններ

Ուսուցողական միջոցառումներ` ուսումնական հաստատություններում և կազմակերպություններում

30 Ապրիլ, 2024 14:06
Ուսուցողական միջոցառումներ` ուսումնական հաստատություններում և կազմակերպություններում

Ապրիլ ամսվա աշխատանքային պլանի համաձայն ՆԳՆ ՓԾ ԵՓՎ ենթակա ստորաբաժանումների փրկարարական ծառայողները Երևանի 31 ուսումնական հաստատություններում, կազմակերպություններում կազմակերպել և անց են կացրել դասախոսություններ, ուսումնավարժանքներ։

Մասնավորապես՝ «Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց», «Երևանի թիվ 91 հիմնական դպրոց», «Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց», «Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 62 ավագ դպրոց», «Երևանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոց», «Երևանի Գառնիկ Ադդարյանի անվան թիվ 133 հիմնական դպրոց», «Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոց», «Երևանի Գրիգոր Բաղյանի անվան թիվ 141 հիմնական դպրոց», «Երևանի Արարատ Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոց», «Երևանի Մովսես Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոց», «Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոց», «Երևանի Գրիգոր Գուրզադյանի անվան թիվ 163 հիմնական դպրոց», «Երևանի Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 հիմնական դպրոց», «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան», «Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ-երում անցկացվել են «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպումը» թեմաներով դասախոսություններ:

Դասախոսությունների ընթացքում ներկայացվել են երկրաշարժից առաջացող վտանգների, վնասների և ավերածությունների, երկրաշարժի ժամանակ վարքականոնների կիրառման, ինչպես նաև երկրաշարժից հետո օգնության կանչի և արտակարգ իրավիճակներում փրկարարական գործողությունների կազմակերպման մասին։

«Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում, Հայ-հունական քոլեջում, ինչպես նաև «Գազ-Պրոպան» ընկերությունում անց են կացվել «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը», միևնույն ժամանակ «Երևանի թիվ 52 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում՝ «Անձնակազմի և սաների պաշտպանության կազմակերպումն ուժեղ հրդեհի դեպքում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ։

Վարժանքների նպատակն էր օժանդակել հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, նպաստել հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը, ստուգել մարտական հաշվարկների օղակների պատրաստվածության աստիճանը՝ իրենց առջև դրված հրշեջ մարտավարական խնդիրների լուծման ուղղությամբ, կատարելագործել օղակների հրամանատարների գործնական ունակությունները, ինչպես նաև ստուգել անձնակազմի և կազմավորումների միջև փոխհամագործակցությունը:

«Հակառակորդի օդուժի հարձակման դեպքում անձնակազմի և այցելուների պաշտպանության կազմակերպումը» և «Անձնակազմի և այցելուների պաշտպանության կազմակերպումը երկրաշարժի դեպքում» թեմաներով օբյեկտային վարժանքներ են անցկացվել համապատասխանաբար «Տիգրան Մեծ» և «Կարմիր բլուր» առողջության կենտրոններ ՓԲԸ-երում:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջում և «Թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ում անցկացվել են «Անձնակազմի և սաների պաշտպանության կազմակերպումն ուժեղ երկրաշարժի դեպքում», իսկ «Երևանի թիվ 101 միջնակարգ դպրոց», «Երևանի թիվ 178 հիմնական դպրոց», «Երևանի թիվ 186 հիմնական դպրոց» և «Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-երում, «Երևանի թիվ 12 մսուր-մանկապարտեզ», «Երևանի թիվ 54 մսուր-մանկապարտեզ» և «Երևանի թիվ 106 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-երում՝ «Անձնակազմի և ուսուցանվողների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ:

Վերը նշված միջոցառումների ընթացքում իրականացվել են էլեկտրական շչակների միջոցով ազդարարում, տարհանում և պատսպարում։

Միջոցառումներին ներգրավվել է մոտ 6000 մասնակից: Մասնակցել են ուսումնական հաստատությունների թե՛ ուսուցչական և թե՛ աշակերտական անձնակազմը, առողջության կենտրոնների անձնակազմն ու այցելուները:

Փրկարար ծառայության կողմից պարբերաբար անցկացվող նմանօրինակ միջոցառումները միտված են կատարելագործելու մասնակիցների գիտելիքներն ու հմտությունները, բարձրացնելու վերջիններիս պատրաստվածությունը տարաբնույթ աղետներին, ինչպես նաև հնարավորինս իրազեկելու՝ քաղաքացիական պաշտպանության, առաջին օգնության և վարվելակերպի կանոնների վերաբերյալ։

 

Լրահոս

Դիտել ավելին