Կարևոր իրադարձություններ

Դեպի Իրան միջպետական ճանապարհի կառուցման համար մրցույթ կհայտարարվի. Սանոսյան

20 Ապրիլ, 2023 13:07
Դեպի Իրան միջպետական ճանապարհի կառուցման համար մրցույթ կհայտարարվի. Սանոսյան

Այսօր Ազգային ժողովում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել դեպի Իրան միջպետական ճանապարհի կառուցման ընթացքից՝ նշելով, որ 60 կմ-ի համար ավելի վաղ էին մրցույթ հայտարարել, բայց դա բարդ ու երկարատև մրցույթ է, որը դեռևս ընթացքի մեջ է:

«60 կմ-ը նոր ճանապարհ է, բարդ հատված, 27 կամուրջ, 12 թունել, որոնցից մեկը՝ 8.6 կմ։ Այն բավական լուրջ է, տարածաշրջանում նման բարդ պրոյեկտ դեռևս չկա։

Իսկ հարավի կտորը՝ 32 կմ-ը, ենթադրում եմ՝ մեկ ամսից կավարտենք։ Մենք արդեն մրցույթի մասնակիցներ ունենք, հաղթող ընկերությունը նշմարվում է, հիմա փաստաթղթերի ստուգման փուլում ենք։

Եթե ամեն ինչ նորմալ լինի, մեկ ամսից կավարտենք»,- նշել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին