Կարևոր իրադարձություններ

Swatch ապրանքանիշի եզակի ժամացույցներ կվաճառվեն Ժնևի աճուրդում

07 Հոկտեմբեր, 2015 23:33
Swatch ապրանքանիշի եզակի ժամացույցներ կվաճառվեն Ժնևի աճուրդում

Նոյեմբերին Ժնևի աճուրդում կվաճառվի Swatch ապրանքանիշի ժամացույցների եզակի հավաքածու, որի բաղադրիչներն այն ժամանակվա արձագանքներն են, երբ ապրանքանիշը նոր է սկսել իր զարգացումը 3 տասնյակ տարի առաջ: Այս մասին հայտնում է The Local-ը:

Sotheby’s աճուրդի տան հայտարարությամբ՝ նոյեմբերի 10-ին աճուրդի կդրվի հավաքածու, որը ներառում է ժամացույցների մոտ 1 000 նմուշ, որոնցից 380-ն ավելի քան 1 մլն շվեյցարական ֆրանկ արժեն:

Հավաքածուն հավաքել են Մարլիզ Շմիդը և Բեռնար Մյուլլերը՝ երկու դիզայներները, որոնք ապրանքանիշի վրա աշխատել են նախորդ հարյուրամյակի 80-ական թթ. սկզբին նախքան դրա թողարկումը:

Աճուրդի գլխավոր լոտերի մեջ է Jelly Fish յուրահատուկ ժամացույցը՝ առաջին թափանցիկ ժամացույցը, որը թվագրվում է 1983 թ.: Մարլիզ Շմիդի մշակած ժամացույցը թողարկվել է 200 նմուշով, սահմանափակ շարքով:

 

Լրահոս

Դիտել ավելին