Կարևոր իրադարձություններ

Գորիսում անցկացվել է հրաձգության և բազկամարտի դպրոցականների «Սպարտակիադայի» համայնքային փուլը (լուսանկարներ)

31 Մարտ, 2023 12:44
Գորիսում անցկացվել է հրաձգության և բազկամարտի դպրոցականների «Սպարտակիադայի» համայնքային փուլը (լուսանկարներ)

Մարտի 29-ին Գորիսի համայնքապետարանն ու Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցն անցկացրել են հրաձգության և բազկամարտի դպրոցականների «Սպարտակիադայի» համայնքային փուլը, որին մասնակցում էին Գորիս համայնքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտները։ Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։

Հրաձգություն մարզաձևում հետաքրքիր ու լարված պայքարից հետո ավելի դիպուկ գտնվեցին Խնձորեսկի դպրոցի աշակերտները և գրավելով առաջին տեղը՝ իրավունք ստացան մասնակցելու մարզային փուլին։

Երկրորդ տեղը զբաղեցրեց Ակների միջնակարգ դպրոցի թիմը, երրորդը՝ Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի թիմը։

Բազկամարտում համառ պայքարից հետո ավելի ուժեղ գտնվեց Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի թիմը և գրավելով առաջին տեղը՝ իրավունք ստացավ մասնակցելու Կապանում կայանալիք մարզային փուլին։

Երկրորդ տեղը գրավեց Ակների միջնակարգդպրոցի թիմը, երրորդը՝ Հարթաշենի միջնակարգ դպրոցի թիմը։

Առաջին երեք տեղեր զբաղեցրած թիմերը Գորիսի համայնքապետարանի կողմից ստացան հավաստագրեր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին