Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    384
    390

  • EUR

    406,5
    420,5

  • RUB

    4,61
    4,91

Կարևոր իրադարձություններ

Հայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը

30 Մարտ, 2023 18:47
Հայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մարտի 30-ին Ազգային ժողովում ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի լրատվական ծառայությունից։

Կողմերը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը եւ առկա մարտահրավերները:

Հայկ Կոնջորյանը դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, ինչպես նաեւ վերջին շրջանում ադրբեջանական սադրանքների մանրամասներ:

Կարեւորվել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը:

 

Լրահոս

Դիտել ավելին