Յուրաքանչյուր ամուսնացող զույգ ձգտում է իր հարսանիքը դարձնել անկրկնելի և անմոռանալի: Ահա այդ նկատառումներով` Էդգար անունով երիտասարդը իր հարսնացուի համար մեծ անակնկալ է պատրաստում: Այս մասին գրում է wedding.am-ը:
Պայմանավորվելով հարսանեկան սրահի հետ` նրա հարսնացուին հրավիրում են սրահ` որպես մոդել ներկայանալու համար: Աղջիկը իհարկե, սիրով համաձայնում է` առանց պատկերացնելու, որ այդ հրավերի ետևում հենց իր ընտրյալն է կանգնած:
Արդեն սրահում նա ընտրում է իրեն դուր եկած զգեստը, պատրաստվում է նկարահանմանը, երբ սրահի աշխատակցուհին նրան մեկ բաժակ ջուր է տալիս, որից հետո սկսվում է իսկական խառնաշփոթը:
Շարունակությունը առաջարկում ենք դիտել տեսանյութում: