Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Ցականյանի հետ պարգևներ է հանձնել 2022թ. սեպտեմբերի 13-ին սկսված ռազմական գործողությունների հետևանքով զոհված տավուշեցի 3 զինծառայողների՝ Սարմեն Բեջանյանի, Լավրենտի Եպիսկոպոսյանի և Տիգրան Մուսայելյանի հարազատներին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Տավուշի մարզպետը։
Հանուն հայրենիքի նահատակված տղաները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով՝ հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար: