Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    384
    390

  • EUR

    406,5
    420,5

  • RUB

    4,61
    4,91

Կարևոր իրադարձություններ

Թատրոնն ուղղակիորեն ազդում է հանրության գեղագիտական բովանդակության որակի վրա. Ժաննա Անդրեասյան

27 Մարտ, 2023 17:26
Թատրոնն ուղղակիորեն ազդում է հանրության գեղագիտական  բովանդակության որակի վրա. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, որում ասված է.

«Թատերական մշակույթի հարգարժա՛ն ներկայացուցիչներ,

Թատերական աշխարհն այսօր նշում է իր մասնագիտական տոնը՝ Թատրոնի միջազգային օրը:

Դժվար է ձևակերպել այն դերն ու նշանակությունը, որ ունի թատրոնը հասարակական կյանքում: Թատրոնը ոչ միայն անդրադարձն է հասարակության տրամադրությունների, մտորումների, ձգտումների, այլև ուղղակիորեն ազդում է հանրության գեղագիտական և բարոյահոգեբանական բովանդակության որակի և անհատի արժեհամակարգի վրա:

Այս կարևոր գիտակցումով է պայմանավորված բարեփոխումների այն ծրագիրը, որն իրականացնում է ՀՀ Կառավարությունը՝ նպատակ ունենալով կատարելագործել ստեղծագործական միջավայրը, արդիականացնել ենթակառուցվածքները և կառավարման համակարգը՝ նորովի արժևորելով թատրոնի հանրային նշանակությունը:

Շնորհավորում եմ ձեզ, մաղթում անսպառ ներշնչանք, ստեղծագործական խիզախումներ և երևակայություն՝ հանրությանն արվեստին հաղորդակից դարձնելու և կարևոր հարցերին արվեստի միջոցով առնչելու համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին