ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ Արևմուտքը պետք է պատրաստվի Ուկրաինայում երկարաժամկետ հակամարտության, քանի որ դրա կարգավորման հեռանկարները դեռ տեսանելի չեն։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի հակամարտությունը կարելի է անվանել «մաշեցման պատերազմ»։
«Ռուսաստանի ղեկավարությունը խաղաղություն չի ծրագրում։
Արևմտյան երկրները պետք է մեծացնեն արտադրական հզորությունները՝ Ուկրաինային նոր զենք-զինամթերք մատակարարելու համար»,-նշել է քարտուղարը։