Կարևոր իրադարձություններ

Բարդ փնտրտուքներն ապացուցում են, թե պրոցեսներն ինչքան առողջ են. Գրիգոր Մինասյանը՝ ՄԻՊ-ի թեկնածու առաջադրելու մասին

23 Մարտ, 2023 13:17
Բարդ փնտրտուքներն ապացուցում են, թե պրոցեսներն ինչքան առողջ են. Գրիգոր Մինասյանը՝ ՄԻՊ-ի թեկնածու առաջադրելու մասին

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՔՊ խմբակցության կողմից ՄԻՊ-ի պաշտոնում Անահիտ Մանասյանի թեկնածության առաջադրման հարցին.

«ՄԻՊ-ի թեկնածության առաջադրումը երկար է տևել, որովհետև որոշումը մեկ մարդու կողմից չի կայացվում:

Դա ժողովրդավարական գործընթացով է անցնում, քննարկվում է, եթե լինում են անհամաձայնություններ, հետ է քաշվում: Օրենքի սահմաններում կա ժամկետ, այդ ժամկետը չի խախտվել, բարդ փնտրտուքներն ապացուցում են, թե պրոցեսներն ինչքան առողջ են: Հուրախություն ինձ՝ շատ լավ թեկնածու է որոշվել։

Տիկին Մանասյանը բարձր մասնագիտական գիտելիքներ ունեցող անձնավորություն է, և երևի դժվար կգտնվի որևէ իրավաբան, որը չի շփվել, չի առնչվել, և չգիտի թե ինչ բարձր մակարդակի իրավաբան է»:

Հիշեցնենք, որ Քրիստիննե Գրիգորյանն 2023 թ. հունվարի 23-ին օրենսդրությամբ սահմանված կարգով հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով։ 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին