Մարտի 20-ին «Էրեբունի» ԲԿ ծննդատանը ծնվել է 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը: Այս մասին հայտնում են բժշկական կենտրոնից։
ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․
«Ծնողները փոքրիկին Հովհաննես են անվանել: Սենիկի մայրը՝ Հրանուշ Խուրշուդյանը «Էրեբունի» ԲԿ է դիմել հղիության 3-րդ եռամսյակում՝ առողջական խնդիրներով: Ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ բժշկական բազմամասնագիտական թիմը լուրջ աշխատանք է կատարել՝ հասնելով ցանկալի արդյունքի»։