Հյուսիսային Կորեայի իշխանությունները պատրաստվում են թվով չորրորդ միջուկային փորձարկմանը։ Այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական հատուկծառայություններին։
«Կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ Փխենյանը զբաղվում է միջուկային փորձարկումների անցկացման նախապատրաստությամբ, որոնց հստակ ամսաթիվը դեռևս սահմանված չէ»,- հայտարարել են հարավկորեացի պատգամավորներ Սին Գեն Մինն ու Սենուրի Լի Չհոլը՝ հղում անելով հետախուզության զեկույցին։
Այնուհանդերձ Սեուլում հայտնում են, որ Փխենյանը դեռևս ունակ չէ միջմայրցամաքային հրթիռներ ստեղծել։
Հյուսիսային Կորեան իրականացրել է երեք միջուկային փորձարկում՝ 2006, 2009 և 2013 թվականներին։
Վերջին երկու տարիներին միջուկային փորձարկումներ չեն անցկացվել։ Փխենյանն իրականացրել է միայն բալիստիկ հրթիռների արձակում։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հյուսիսային Կորեան հրաժարվել է միջուկային ծրագրի կրճատման բանակցություններից։