Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ը պետք է օգտագործի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ Լաչինի միջանցքի բացմանը հասնելու համար. Անդերս Ֆոգ Ռասմուսեն

17 Մարտ, 2023 20:09
ԵՄ-ը պետք է օգտագործի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ Լաչինի միջանցքի բացմանը հասնելու համար.  Անդերս Ֆոգ Ռասմուսեն

 ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ֆեյսբուքյան էջում գրել է․

«2018 թվականից ի վեր նրա ժողովրդավարությունը կարևոր քայլեր է կատարել առաջ։ ԵՄ-ն և ժողովրդավարական աշխարհը պետք է ավելին անեն այս զարգացմանն աջակցելու համար:

Ես Հայաստանում էի այս շաբաթ՝ ցույց տալու իմ աջակցությունը այս ժողովրդավարական զարգացմանը, ինչպես նաև բարձրացնելու Եվրոպայի հարեւանությամբ ընթացող հումանիտար ճգնաժամի մասին իրազեկվածությունը:

Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը հսկայական դժվարություններ է առաջացնում։ Մեզ շտապ անհրաժեշտ է ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի անկախ առաքելություն՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար։ ԵՄ-ն պետք է օգտագործի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ դրան հասնելու համար առանց հապաղելու»:

 

Լրահոս

Դիտել ավելին