Կարևոր իրադարձություններ

Արևաշատում վագոն-տնակ է այրվել (լուսնկարներ)

15 Մարտ, 2023 18:05
Արևաշատում վագոն-տնակ է այրվել (լուսնկարներ)

Մարտի 15-ին, ժամը 13։43-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաշատ գյուղում՝ դպրոցի մոտակայքում, այրվում է փայտե տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:15-ին, մարվել՝ 14:52-ին:

Այրվել են վագոն-տնակը (մոտ 20 քմ) և ներսում՝ կենցաղային իրեր:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին