Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն ավարտել է իր վերջին ֆիլմի սցենարը։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Ֆիլմի վերնագիրն է «Կինոքննադատը»:
Սա կլինի ռեժիսորի տասներորդ ֆիլմը։
Ավելի վաղ Տարանտինոն ասել էր, որ իր ողջ կարիերայի ընթացքում ցանկանում է տասը լիամետրաժ ֆիլմ նկարահանել, որից հետո կավարտի գործունեությունը:
Ֆիլմի սյուժեի մանրամասները չեն հաղորդվում։ Սակայն հայտնի է, որ գործողություններըը ծավալվելու են անցյալ դարի 70-ականների Լոս Անջելեսում, իսկ պատմությունն ինքնին պտտվելու է կին կերպարի շուրջ։
Ենթադրվում է, որ ֆիլմը պատմելու է հայտնի կինոքննադատ Փոլին Քեյլի պատմությունը։