Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՏԿԱԻ նախարարն այցելել է Տավուշի մարզ

20 Հոկտեմբեր, 2015 15:34
ՀՀ ՏԿԱԻ նախարարն այցելել է Տավուշի մարզ

Հոկտեմբերի 20-ին ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում: Մարզպետ Հ. Աբովյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է Ազատամուտ և Գանձաքար համայնքներ:

Ազատամուտ համայնքում նախարար Երիցյանը գյուղապետ Ժ. Մարտիրոսյանի և ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Կ. Մարգարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Ազատամուտի քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի պահակատան տարածքում, ծանոթացել վերջերս ավարտված շինարարական աշխատանքներին, շինության պայմաններին և զրուցել սպայական անձնակազմի հետ: Ազատամուտի քաղպաշտպանության գունդն իրականացնում է հատուկ կարևորագույն օբյեկտների և մասնավորապես Ազատամուտի խմելու ջրի ջրամբարի պաշտպանությունը:

Նախարար Ա. Երիցյանի հաջորդ կանգառը Գանձասար համայնքի Հ. Մ. Մեհրաբյանի անվան միջնակարգ դպրոցն էր: Դպրոցի տնօրեն Ս. Մածունյանը նախարար Ա. Երիցյանին ծանոթացրել է դպրոցի առօրյային, դասասենյակների պայմաններին և հնարավորություններին, ներկայացրել կրթօջախի առջև ծառացած խնդիրներն ու արդեն լուծված բազում հարցերը: Վերջերս հիմնովին նորոգվել է դպրոցի մարզադահլիճը, սալիկապատվել են որոշ դասասենյակներ, ամրացվել և նորոգվել է շինության տանիքը: Նշենք, որ դպրոցն ընդգրկված է եղել Կառավարության հրատապ ծրագրում, որի շրջանակներում ենթարկվել է մասնակի նորոգման: Տնօրեն Ս. Մածունյանի խոսքով՝ նախագծով պլանավորված բոլոր աշխատանքները հաջողությամբ հասցվել են ավարտին: Կրթօջախը համայնքի միակ դպրոցն է, որտեղ սովորում է շուրջ 440 աշակերտ:

 

Լրահոս

Դիտել ավելին