Այսօրվա ասուլիսի ընթացքում հարց հնչեց՝ Արցախի ուղղությամբ հնարավոր էսկալացիայի դեպքում ՀՀ-ն ապահովելո՞ւ է Արցախի անվտանգությունը և արդյոք ՀՀ-ն շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը։
«Այդ իրավիճակում ՀՀ-ն չի կարող լինել ԼՂ անվտանգության լիարժեք երաշխավորը։ Պետք էր ստեղծել մի համակարգ, որը կերաշխավորեր ԼՂ անվտանգությունը։ Համաձայն եռակողմ հայտարարության եւ ՌԴ Դաշնային խորհրդի որոշման, որով նա ՌԴ նախագահին թույլ է տալիս զորքեր ուղարկել ԼՂ։
ԼՂ անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է։ Ոչ թե որ Հայաստանը հրաժարվում է դրանից, այլ որովհետեւ, ցավոք, Հայաստանը 44-օրյա պատերազմի պարտության պատճառով չի կարող լիարժեք կատարել այդ գործառույթը»․-պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։