Մարտի 13-ին, ժամը 16։00-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի՝ Կամակատար մատուռի մոտակայքում, այրվում է խոտածածկույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհի հետևանքով տուժել է քաղաքացի Ա․ Ք․-ն (ծնված 1964 թ․)։