ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը:
ԱԽ քարտուղարը ներկայացրել է մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և կարևորել է անվտանգության ապահովման գործում ՀՀ-ի կողմից ժողովրդավարացմանն ուղղված ջանքերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած ճգնաժամին:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը