Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Աջափնյակի կայարանի նախագծման առաջին փուլի աշխատանքները պատրաստ են։
Կայարանի ամբողջական նախագիծը պատրաստ կլինի մինչև տարվա վերջ, շինարարությունը կտևի 4 տարի։
Աջափնյակի կայարանի կառուցումը կավելացնի մետրոյով ուղեւորափոխադրումները մոտ 20%-ով և կլինի առաջին մեծ քայլը մետրոպոլիտենի ընդլայնման ուղղությամբ։
Սիրելի աջափնյակցինե՛ր,
Սիրելի երևանցինե՛ր,
Ի հեճուկս բոլոր թերահավատների, Աջափնյակի կայարանը կառուցվելու՛ է»։