Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի զոհերի հիշատակին (լուսանկարներ)

27 Փետրվար, 2023 10:06
 Նիկոլ Փաշինյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի զոհերի հիշատակին (լուսանկարներ)

1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 35-րդ տարելիցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Անվտանգության խորհրդի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին:

Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակը հավերժացնող խաչքարերին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին