Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    415
    429

  • RUB

    4,86
    5,21

Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն հույս ունի հայ-ադրբեջանական կարգավորման հարցում առաջիկա օրերին առաջընթաց տեսնել. Փրայս

23 Փետրվար, 2023 11:35
ԱՄՆ-ն հույս ունի հայ-ադրբեջանական կարգավորման հարցում առաջիկա օրերին առաջընթաց տեսնել. Փրայս

ԱՄՆ-ը հույս ունի հայ-ադրբեջանական կարգավորման հարցում առաջընթաց տեսնել առաջիկա օրերին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից կազմակերպված հանդիպման ընթացքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տեսակետ է հայտնել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Լրագրողը հարց է ուղղել՝ արդյոք պետքարտուղարությունը չափազանց լավատեսական չէ, երբ արձանագրում է «զգալի առաջընթաց» կողմերի միջև՝ հաշվի առնելով վերջին ամիսների իրադարձությունները:

«Մեր լավատեսությունը չափից դուրս չէ… Մենք շարունակում ենք հնարավոր բոլոր միջոցներով աջակցել այս երկխոսությանը, այս դիվանագիտությանը, որը կտանի դեպի համապարփակ լուծում», - եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին