Կարևոր իրադարձություններ

Անետա Բաբայանն ազատվել է փոխվարչապետի խորհրդականի պաշտոնից

30 Հունվար, 2023 22:19
Հեղինակ՝ Անետա Բաբայան
Անետա Բաբայանն ազատվել է փոխվարչապետի խորհրդականի պաշտոնից

ՀՀ փոխվարչապետի խորհրդական Անետա Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի ընկերներ,

Այսօրվանից դիմումիս համաձայն ազատվել եմ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականի պաշտոնից։

Մեծ պատիվ էր ինձ համար գրեթե 12 տարի ծառայել պետական համակարգում, իսկ վերջին 4 տարիները՝ նման առանցքային օղակում, ինչպիսին Վարչապետի աշխատակազմն է։

Մարտահրավերներով լեցուն այս ժամանակահատվածում եղել են նաև տարբեր նախաձեռնություններ, ծրագրեր, ռեֆորմների պլաններ, որոնց մի մասը հաջողվել է իրականացնել, մյուսները՝ մեկնարկել կամ դրա հիմքերը դնել։

Լիահույս եմ, որ կերտվելու է քաղաքացիակենտրոն, արդյունավետ, նորարար, դինամիկ և հաշվետու պետություն՝ հենված մերիտոկրատիայի և պրոֆեսիոնալիզմի ընկալման վրա։

Այս ամենի շուրջ «երազանքներս» ամփոփվել են Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ, և վստահ եմ, որ ռեֆորմները կյանքի են կոչվելու։

Շնորհակալ եմ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ համագործակցության և աշխատանքային կարևոր ասպարեզներում ներդրում ունենալու հնարավորության համար։

Շնորհակալ եմ բոլոր գործընկերներիս արդյունավետ համագործակցության համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին