Կարևոր իրադարձություններ

Ճարտարապետը վիրավորանքի համար հրապարակային ներողություն է խնդրել Երվանդ Քոչարի թանգարանից

18 Փետրվար, 2016 20:42
Ճարտարապետը վիրավորանքի համար հրապարակային ներողություն է խնդրել Երվանդ Քոչարի թանգարանից

Իր հայտարարությամբ Երվանդ Քոչարի թանգարանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրած ճարտարապետ Ա. Ղանալանյանը հանդես է եկել հայտարարությամբ ու ներողություն խնդրել: Նա, մասնավորապես, ասել է. «Թյուրիմացության արդյունքում առաջացած հետևանքները հարթելու նպատակով հայցում եմ ընթերցողի և ենթադրյալ հասցեատեր հանդիսացող «Ե. Քոչարի թանգարան» ՊՈԱԿ-ի ներողամտությունը»:

Հայտարարության ամբողջական տարբերակն՝ այստեղ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ բավականին մեծ հանրային հնչեղություն էր ստացել «Ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան» հասարակական կազմակերպության անունից հրապարակված «Զվարթնոցի արծիվ» քանդակի հետ կապված հայտարարությունը, որը կասկածի տակ էր դրել քանդակի նկատմամբ Երվանդ Քոչարի հեղինակությունը՝ օգտագործելով վիրավորական արտահայտություններ:

Երվանդ Քոչարի թանգարանի և ժառանգների իրավունքների պաշտպանությունը ստանձնել էր «AM» իրավաբանական ընկերությունը՝ այդ կապակցությամբ հանրությանը տեղեկացնելով, որ սկսվել է համապատասխան իրավական գործընթաց, որպեսզի նմանատիպ հայտարարություններն իրավական հարթությունում ստանան կոնկրետ արձագանք, ինչը փաստորեն տվել է իր արդյունքները:

 

Լրահոս

Դիտել ավելին