Կարևոր իրադարձություններ

Հաստատվել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում

23 Հունվար, 2023 17:12
Հաստատվել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում

Եվրոպական խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։

Որոծումն ընդունվել է Համընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության (CSDP) շրջանակներում:

«Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ է սկսում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել դեէսկալացիայի ջանքերին և սերտորեն համագործակցել երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին հասնելու համար»,-հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։  

ԵՄ քաղաքացիական առաքելությունը նախնական մանդատ կունենա երկու տարով, և նրա գործառնական շտաբը կլինի Հայաստանում:

Քաղաքացիական գործողությունների ղեկավար կլինի Ստեֆանո Տոմատը։

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին