Կարևոր իրադարձություններ

Ավարտվել է Հայաստանի շախմատի 83-րդ առաջնությունը

15 Հունվար, 2023 16:59
Ավարտվել է Հայաստանի շախմատի 83-րդ առաջնությունը
Ավարտվեց Հայաստանի շախմատի 83-րդ առաջնության և Հայաստանի կանանց 78-րդ առաջնության 2-րդ խաղափուլը։ Այս մասին հայտնում են ՀՀ շախմատի ֆեդերացիայից:
 
 
Տղամարկանց մրցաշարում հաղթանակներ նվաճեցին Սամվել Տեր-Սահակյանը, Արամ Հակոբյանը, Մանուել Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը, ովքեր համապատասխանաբար պարտության մատնեցին Տիգրան Հարությունյանին, Զավեն Անդրիասյանին, Սարգիս Սարգսյանին և Արմեն Բարսեղյանին:
 
Կրկին ունենք միայն մեկ ոչ-ոքի, որը գրանցվեց Ռոբերտ Հովհաննիսյանի և Տիգրան Պետրոսյանի խաղում:
 
Այս պահին տղամարդկանց մրցաշարում միանձնյա առաջատարը գրոսմայստեր Մանուել Պետրոսյանն է, ով ունի 2 միավոր:
 
Կանանց մրցաշարում հաղթանակներ գրանցեցին Սուսաննա Գաբոյանը, Պոլինա Կոբակը, Արփինե Գրիգորյանը և Վերոնիկա Խաչատրյանը, ովքեր համապատասխանաբար պարտության մատնեցին Աննա Խաչատրյանին, Մարիա Գևորգյանին, Նարինե Գասպարյանին և Նվարդ Հայրապետյանին:
 
Կանանց մրցաշարում ևս ունենք միայն մեկ ոչ-ոքի, որը գրանցվեց Ասյա Եդիգարյանի և Աստղիկ Հակոբյանի խաղում:
 
Այս պահին կանանց մրցաշարում միանձնյա առաջատարը կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Արփինե Գրիգորյանն է, ով ունի 2 միավոր:
 

Լրահոս

Դիտել ավելին