Կարևոր իրադարձություններ

Նոբելյան մրցանակի կոմիտեն պատասխանել է Էրդողանի՝ «պատվերի» մասին հայտարարությանը

20 Հոկտեմբեր, 2015 11:24
Նոբելյան մրցանակի կոմիտեն պատասխանել է Էրդողանի՝ «պատվերի» մասին հայտարարությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրեր առաջ իր դժգոհությունն էր հայտնել այն մասին, թե «Նոբելյան մրցանակը տրվում է պատվերով»: Նրա կարծիքով՝ Նոբելյան մրցանակն էլ է կապված քաղաքականության հետ:

Ըստ Demokrathaber-ի՝ Նորվեգիայի Նոբելյան մրցանակի ինստիտուտը պատասխանել է Էրդողանի՝ «պատվերի» վերաբերյալ հայտարարությանը: Ինստիտուտի ղեկավար Օլավ Նժոլստադը հայտնել է, որ Նոբելյան մրցանակի կոմիտեն Խաղաղության մրցանակ տալու համար որևէ մեկից հրահանգ չի ստանում, նաև շեշտել է, որ կոմիտեն քաղաքականացված չէ:

«Այդ իսկ պատճառով նախագահ Էրդողանի այդ հայտարարությունները սխալ են»,- ասել է ինստիտուտի ղեկավարը:

 

Լրահոս

Դիտել ավելին