ԱՄԷ-ի հավաքականի ֆուտբոլիստ Աբդուլլա Կասսեմը դատապարտվել է 3 ամիս բանտում անկացնելուն՝ ազգային հավաքականի գլխավոր մարզիր Մահդի Ալիին քննադատելու համար:
Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը՝ նշելով, որ Կասսեմը տեսաուղերձ է ձայնագրել՝ վիրավորելով մարզչին, ով իրեն հավաքական չի հրավիրել: Տեսագրությունը ստեղծելիս նրան օգնել է թիմակիցը, ով նույնպես դատապարտվել է՝ մեղավոր ճանաչվելով տեխնիկական միջոցների կիրառմամբ այլ անձանց զգացումները վիրավորելու ու տեսագրությունը Համացանցում տեղադրելու հարցում:
«Ալ Դաֆրա» թիմի 2 ֆուտբոլիստները հեռացվել են թիմի հետ մարզումներից: