«Գազպրոմ»-ը չի բացառում «Թուրքական հոսք» նախագծի իրացման ժամկետի մեկամյա հետաձգումը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել Է «Գազպրոմ»-ի վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդեւը: «Եթե ժամկետը հետաձգվի մեկ տարով, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա»,-ասել Է նա:
Մեդվեդեւը նշել Է, որ միջկառավարական համաձայնագրի ստորագրման ժամկետները «Գազպրոմ»-ից չեն կախված: «Թուրքիայի կառավարության ձեւավորումը որոշակի ժամանակ կպահանջի, գուշակելը շատ դժվար Է»,- հավելել Է նա:
Ինչպես հոկտեմբերի 6-ին հայտարարել Է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը, նախագիծը քաղաքական ռիսկերից չի վախենում: Պատասխանելով այն հարցին, թե Սիրիայի իրադրությունը չի ազդում արդյոք միջկառավարական համաձայնագրի պատրաստման վրա, նա նշել Է, որ համաձայնագրի տեքստի պատրաստման աշխատանքն ընթանում Է, եւ ոչ մի գործոն այդ աշխատանքի վրա չի ազդում: