Կարևոր իրադարձություններ

Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի հավաքած գումարը կուղղվի ՀՀ մարզերում բժշկական կենտրոնների կառուցմանը

01 Նոյեմբեր, 2022 15:55
Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի հավաքած գումարը կուղղվի ՀՀ մարզերում բժշկական կենտրոնների կառուցմանը

Հոկտեմբերի 30-ին Կանադայի Տորոնտո քաղաքում կայացել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ամենամյա դրամահավաք-ընթրիքը՝ նվիրված Հիմնադրամի 30-ամյակին, որի ժամանակ հավաքվել է 760 100 կանադական դոլար (547,272 ԱՄՆ դոլար):

Ինչպես տեղեկանում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆեյսբուքյան էջից, գումարը կուղղվի Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում բժշկական կենտրոնների, ինչպես նաև Արցախի Իվանյան համայնքում խաղահրապարակի կառուցմանը, որտեղ Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ կառուցվել է 34 տուն։

Դրամահավաք-ընթրիքի հյուրերը ևս մեկ անգամ շեշտել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին աջակցելու կարևորությունն ու հրատապությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին