Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ի Օհայո նահանգում թույնի պակասի պատճառով մինչև 2017 թ-ը հետաձգվել են մահապատիժները

20 Հոկտեմբեր, 2015 10:10
ԱՄՆ-ի Օհայո նահանգում թույնի պակասի պատճառով մինչև 2017 թ-ը հետաձգվել են մահապատիժները

Ամերիկյան Օհայո նահանգի իշխանությունները որոշում են կայացրել մինչև 2017 թվականը հետաձգել բոլոր մահապատիժները: Պատճառը անհրաժեշտ քանակի թույնի բացակայությունն է, որի ներարկման միջոցով դատապարտյալին սպանում են, հաղորդում է BBC-ն:

Դա էլ իր հերթին նշանակում է, որ 12 դատապարտյալներ կապրեն մինչև 2017 թվականը: Բացի այդ, ևս 25 դատապարտյալների մահապատժի իրականացումը նույնպես հետաձգվելու է: Վերջիններիս վճիռը պետք է ի կատար ածվեր 2017 թվականից հետո:

Ըստ տեղեկությունների՝ պատճառն այն է, որ թույն արտադրող մի շարք ընկերություններ հրաժարվել են այդ դեղորայքի վաճառքից, սակայն Յութահ նահանգում դրա «լուծումը» գտան՝ ներարկումը փոխարինելով գնդակահարությամբ, Օքլահոմա նահանգում այն փոխարինվեց գազով լի խցով, և միայն Նեբրասկա նահանգի իշխանությունները հրաժարվեցին մահապատժից: 

 

Լրահոս

Դիտել ավելին