Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407,5
    425,5

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

2021-2022 թվականներին ԱՀ տարածքում սոցցանցերով խաբեությամբ հափշտակվել է 31.000.000 դրամ

01 Հոկտեմբեր, 2022 11:05
2021-2022 թվականներին ԱՀ տարածքում սոցցանցերով խաբեությամբ հափշտակվել է 31.000.000 դրամ

2021-2022 թվականներին ԱՀ տարածքում արձանագրվել է կապի տարբեր միջոցներով, սոցիալական ցանցերով գովազդվող ծառայությունների մատուցման պատրվակով և նմանատիպ այլ եղանակներով արարտահայտված խաբեությամբ ֆիզիկական անձանցից խարդախությամբ հափշտակություն կատարելու 70 դեպք, որոնց կապակցությամբ հարուցվել է ընդհանուր 65 քրեական գործ: Այս մասին հայտնում են ԱՀ դատախազության լրատվական ծառայությունից։

Այդ կերպ քաղաքացիներից հափշտակվել է ավելի քան 31.000.000 դրամ գումար, որից վերականգնվել է ընդամենը 2.773.000 դրամը: Նկատի ունենալով, որ հիշյալ բնույթի խարդախությունները հիմնականում կատարվել են հափշտակվող գումարը վճարային տերմինալների միջոցով փոխանցելու կամ խաղային հաշիվներին մուտքագրելու եղանակով և դրանք հիմնականում ձեռք էին բերվել ԱՀ տարածքից դուրս գտնվող անձանց կողմից, այդ պատճառով մի շարք դեպքերով դեռևս անհայտ են մնում հանցանք կատարած անձինք:
 
Ինչպես ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության, այնպես էլ դատախազության կողմից իրականացված տևական քարոզչական աշխատանքի արդյունքում հիշյալ բնույթի դեպքերը էականորեն նվազել են, սակայն խարդախության նման փորձեր դեռևս արձանագրվում են:
 
Հետևաբար կրկին խնդրում և կոչ ենք անում զերծ մնալ անհայտ կամ կասկածելի աղբյուրներից կապի տարբեր միջոցներով կամ սոցիալական ցանցերով առաջարկվող ծառայություններից, անվստահելի գործարքներից, իսկ նման իրավիճակում հայտնվելու դեպքում` անհապաղ հայտնել ԱՀ ոստիկանությանը:
 

Լրահոս

Դիտել ավելին