Կարևոր իրադարձություններ

Հաղթանակ կամրջից նետված աղջիկը ողջ է մնացել

05 Սեպտեմբեր, 2022 12:43
Հաղթանակ կամրջից նետված աղջիկը ողջ է մնացել

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com կայքի տեղեկացմամբ՝ ժամը 10։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի նստել է «Հաղթանակ» կամրջի արգելապատնեշի վրա և սպառնում է իրեն ցած նետել։

Մինչ կժամանեին ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, քաղաքացին իրեն ցած է նետել։ 

Փրկարարները, բժիշկներն ու պարեկները կամրջի տակ, ջրի մեջ հայտնաբերել են երիտասարդ աղջկան, ում բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ջրի մեջ։ Փրկարարները, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորները և բժիշկը մոտ 1 կմ վիրավորին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Այնուհետև գումարտակի հրամանատար Ա․ Դադոյանի ուղեկցությամբ՝ շտապօգնության ավտոմեքենայով վիրավորին տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները շտապ ուղեկցեցին վերակենդանացման բաժանմունք։

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև երկտող։ 

 

Լրահոս

Դիտել ավելին