Կարևոր իրադարձություններ

Եվրախորհուրդը դուրս է գալիս` մարդու իրավունքների հարցով Ադրբեջանի հետ համատեղ աշխատանքային խումբից

07 Հոկտեմբեր, 2015 22:00
Եվրախորհուրդը դուրս է գալիս` մարդու իրավունքների հարցով Ադրբեջանի հետ համատեղ աշխատանքային խումբից

 

 

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի խորհուրդը լքում է մարդու իրավունքների հարցով Ադրբեջանի հետ համատեղ աշխատանքային խումբը։ Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մամլո քարտուղարը։

Վերջինիս հաղորդմամբ՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը հոկտեմբերի 7-ին Նախարարների կոմիտեին իրազեկել է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով համատեղ աշխատանքային խմբին Եվրոպայի խորհրդի մասնակցությունը դադարեցնելու իր որոշման մասին։

Ընդգծվում է, որ Ադրբեջանում իրավապաշտպանների հետ կապված ընդհանուր իրավիճակը դրամատիկ ձևով վատթարացել է,աճում է կալանավորված իրավապաշտպանների թիվը, իսկ Եվրոպայի խորհուրդը մտահոգիչ տեղեկություններ է ստանում նրանց պահպանման անընդունելի պայմանների մասին։

Դրա հետ կապված՝ Յագլանդն իր որոշման մասին իրազեկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

 

Լրահոս

Դիտել ավելին