Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի վարչապետը վստահ է, որ Թուրքիայի սահմանն անցած անօդաչու սարքը ռուսական է

19 Հոկտեմբեր, 2015 20:50
Թուրքիայի վարչապետը վստահ է, որ Թուրքիայի սահմանն անցած անօդաչու սարքը ռուսական է

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն վստահ է, որ Թուրքիայի հարվածից Սիրիայի հետ սահմանին ընկած անօդաչու սարքն ունի ռուսական ծագում: Այս մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն` հղում անելով «Al Arabiya»-ին:

«Կործանված անօդաչու սարքը եղել է ռուսական արտադրության, բայց Ռուսաստանը բարեկամաբար հաղորդել է մեզ, որ սարքը իրենցը չէ»,- նշել է Դավութօղլուն:

Դավութողլուն ենթադրել է, որ անօդաչու սարքը կարող էր պատկանել նաև Սիրիայի կառավարական ուժերին, որոնք Ռուսաստանից զենք են գնում, կամ էլ սիրիական քրդերին:

Ավելի վաղ Դավութօղլուն հայտարարել էր, որ Անկարան կհարվածի ոչ միայն անօդաչու սարքերին, որոնք հատում են թուրքական սահմանը, այլև ինքնաթիռներին:

 

Լրահոս

Դիտել ավելին