Հոկտեմբերի 6-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Էստոնական փողոցի աղբարկղի մոտ զենք է թողնում:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները մեկնելով դեպքի վայր՝ Էստոնական փողոցի թիվ 9 շենքի դիմաց գտնվող աղբարկղի մոտ, հայտնաբերել են «COLT-1911» տիպի, ոսկեգույն մետաղից պատրաստված ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: