Կարևոր իրադարձություններ

ՌԴ հրթիռային զորքերը ոչնչացրել են «Գրադի» ուկրաինական հինգ կայանք․ Կոնաշենկով

23 Մայիս, 2022 14:34
ՌԴ հրթիռային զորքերը ոչնչացրել են «Գրադի» ուկրաինական հինգ կայանք․ Կոնաշենկով

ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության հրթիռային ուժերը ոչնչացրել են ուկրաինական զորքերի 73 հրամանատարական կետ։

«Հրթիռային ուժերն ու հրետանին խոցել են Ուկրաինայի զինված ուժերի 73 հրամանատարական կետեր, կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 578 տարածք, ինչպես նաև 37 հրետանային և ականանետային ստորաբաժանումներ՝ կրակային դիրքերում, 13 տանկ և հետևակի մարտական ​​մեքենա, «Գրադի» հինգ կայանք, մի քանի հրթիռային կայաններ, ինչպես նաև զինամթերքի երեք պահեստ»,- ասել է նա։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին