Կարևոր իրադարձություններ

80 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին

18 Մայիս, 2022 12:25
80 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին

Կովկասի բնության հիմնադրամի /CNF/  կողմից  իրականացվել է ՀՀ   Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող  «Խոսրովի անտառ» պետական արգելոցի այս տարվա  առաջին գումարային փոխանցումը, որը կազմել է 80 հազար  եվրո։ Այս աջակցության շնորհիվ բնության հատուկ պահպանվող տարածքը կհոգա բոլոր այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են  կառույցի արդյունավետ գործունեության համար։ 

Ինչպես նշու են CNF-ից, 2022 թվականի համար առաջին գումարային օժանդակությունները  CNF -ի կողմից հատկացվել էին նաև ՇՄՆ կազմում գտնվող ևս երեք ՊՈԱԿ-ների՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին /142 հազար 500 եվրո/,  «Դիլիջան» ազգային պարկին / 95 հազար 500 եվրո/ և   «Արփի լիճ» ազգային պարկին /34 հազար եվրո/։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին