Կարևոր իրադարձություններ

Այնթապ գյուղի բնակչի տնից հայտանբերվել է առանձնապես խոշոր չափերի «ալֆա PVP» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)

25 Ապրիլ, 2022 15:11
Այնթապ գյուղի բնակչի տնից հայտանբերվել է   առանձնապես խոշոր չափերի «ալֆա PVP» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Այնթապ գյուղի 39-ամյա մի բնակիչ տանն ապօրինի թմրամիջոց է պահում, ըստ տեղեկությունների՝ սինթետիկ թմրամիջոց:

Ապրիլի 18-ին նրա տան ննջասենյակում հայտնաբերվեցին բաց կապտագույն բյուրեղանման զանգվածով 4 փաթեթ և ապակե գլանակ՝ չորացած դեղնավուն հետքերով:

Ըստ տանտիրոջ՝ պոլիէթիլենային փաթեթներում «ալֆա PVP» թմրամիջոց է, որն անձնական օգտագործման համար ձեռք էր բերել ապրիլի 13-ին՝ «տելեգրամ» հավելվածի միջոցով, իսկ ապակե գլանակը նախատեսված էր թմրամիջոցն օգտագործելու համար:

Դեպքի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական մարմնին։

Հանգամանքները պարզվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին