Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս եկավ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը:
Մեր մարզիկը 3 ռաունդներում էլ առավելության հասավ Պապուա Նոր Գվինեան ներկայացնող Կիամա Չարլզի նկատմամաբ և դուրս եկավ հաջորդ փուլ:
1/8-րդ եզրափակիչ փուլում Կորյունի մրցակիցը ալժիրցի Մուհամեդ Ֆլիսին է: Մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին: